«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր բացատրություն է տվել Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր գնացել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք և բացատրություն տվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է լրագրող Անուշ Դաշտենցը։
Նա մասնավորապես նշել է․
«Պնդել եմ, որ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իմ լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը և որ հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը։ Դիմել եմ նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Առայժմ՝ այսքանը»,-
Հիշեցնենք, որ օրերս Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել էր իրեն հարցեր ուղղած ԱՆուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։ Ավելի ուշ օգնականի միջոցով հեռախոսը վերադարձվել էր, սակայն լրագրողի նկարահանած տեսանյութը ջնջված է եղել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից