Ուզում եմ պարզապես ձեզ հուշել, որ ԱԱԾ-ում ցանկացած փաստի հիմքերը գիտեն պահպանել․ Մ. Համբարձումյանը՝ Արսեն Թորոսյանին
Լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը անդրադարձել է պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված իմ բարձացրած խնդրին ու իրեն թույլ տվել անվայել արտահայտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօևրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային անվտանգության բարձրաստիճան սպայիս ու առհասարակ քաղաքացուս մարդկային ու բարոյական նկարագիրն ինձ թույլ չի տալիս իջնել շարքային զազրախոսի իր մակարդակին։
Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երևան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ Երևանում նստած հետազոտություն անցկացնեին։
Նրա պատկերացմամբ փաստորեն ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին թե որտեղի՞ց, ի՞նչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա մտածում, որ այդ գործն էլ պետք է բարձվեր մեր աշխատակիցների վրա՝ չէ՞ որ շատերի փոխարեն մեր տղաների ուժերով էին գիշեր-ցերեկ Արցախին մատակարարվում անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային միջոցներ, զենք, ռազմամթերք, սարքավորումներ, վրաններ, ընդհուպ հացի արտադրության վառարաններ, դիզելային շարժիչներ և այլն։
Պարզ է, որ նշյալ պաշտոնյայի կողմից այսկերպ էլ կազմակերպվել է համավարակի դեմ պայքարը։ Նման «փայլուն» աշխատանքի արդյունքում, զարմանում եմ, որ առ այսօր չեք արժանացել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Իսկ գուցե և արժանացել ե՞ք ու պարզապես գաղտնի՞ եք պահում։
Ուզում եմ պարզապես ձեզ հուշել, որ ազգային անվտանգության ծառայությունում ցանկացած փաստի հիմքերը գիտեն պահպանել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից