Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 3-ին, Իջևան քաղաքում հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի մարզային շտաբերի ներկայացուցիչների հետ։
«Հասկանալի պատճառներով, Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար․ «Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող։ Նաև ասեմ, որ բացառում եմ վերադարձը հին բարքերին»։
Իր հերթին Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը․ «Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը և ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը»։
Անդրադառնալով տարածվող այն կարծիքին, որ եթե գա քաղաքական այլ ուժ, կլինի պատերազմ, Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Իրականում եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, մեր երկիրը կգնա նոր պատերազմի, նոր անկայունության։ Մենք ենք այն դաշինքը, որը կարող է բերել երկրին անվտանգություն ու կայունություն, կազմակերպել մեր սահմանների անվտանգությունը, զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք ունենք այդ թիմը, ունենք այդ կամքը։ Մենք գիտենք՝ ինչ ծանր բեռի տակ ենք մտնում և պատրաստ ենք այդ բեռը պատվախնդրորեն տանել առաջ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր պետականության»։


















































Ռոբերտ Քոչարյան. «5 մլրդ․ դոլարի մասին խոսակցությունները պարապ խոսակցություններ չեն: Շուշին ոչ թե ընկել է, այլ հանձնել են»
Ռոբերտ Քոչարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի վերադարձի հավանականության մասին. դուք հումորի լավ զգացում ունեք
Այս իշխանության ժամանակ աճել է երեք ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ և արտագաղթ․ Ռոբերտ Քոչարյան
«Վայ-վայ-վայ». ագարակցին շփոթվեց ու Քոչարյանին Փաշինյան ասաց. (տեսանյութ)
Պաշտոնյաներին ստի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկել. Ռոբերտ Քոչարյան
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից