Ամեն օր աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Մարիա Զախարովա
Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է թերագնահատել: Այս մասին «Իզվեստիա»-յին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ամեն օր աշխատանքներ են տարվում։
«Այժմ արտգործնախարարների հետ ընթանում են խորհրդակցություններ և բանակցություններ: Մենք բառացիորեն ամեն օր շփվում ենք արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների միջոցով: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները, ինչպես Ռուսաստան-Հայաստան, այնպես էլ Ադրբեջանի հետ, պարբերաբար հրապարակվում են: Մեր երկրի կողմից ներդրվել են հսկայական ջանքեր այս իրավիճակի լուծման համար, ինչպես թեժ փուլում, այնպես էլ հակամարտությունից հետո»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է։
«Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերը պետք է ընդգծել, որոնք յուրաքանչյուր օր ներդնում են իրենց ուժը, հոգին, հմտությունները, արհեստավարժությունը՝ իրավիճակի շտկման համար, որպեսզի քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները։ Հետևաբար, ռուս խաղաղապահների դերն այս պարագայում չի կարելի թերագնահատել»,-շեշտել է Զախարովան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը