Մտնո՞ւմ ենք բեռի տակ, ուրեմն մտնենք մինչև վերջ. Քոչարյանը հանդիպել է Երևանի երկու թաղամասերի բնակիչների հետ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ հունիսի 2-ին Երևանում հանդիպել են մայրաքաղաքի Մլաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում:
«Եթե մի գործ անում ես հավատալով, դրա մեջ էմոցիա դնելով, միշտ արդյունքն ուրիշ է լինում։ Իսկ եթե կասկածանքով ես անում, ինքդ քեզ հետ անկեղծ չես լինում, այս վիճակում ինչ-որ մի բան կիսատ-պռատ ես թողնում, ուրեմն դու լավ արդյունք չես ունենալու»,- դիմելով ներկաներին՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Մտնո՞ւմ ենք բեռի տակ, ուրեմն մտնենք մինչև վերջ։ Իմ կյանքի կրեդոն սա է եղել, և այդպես պետք է շարունակեմ», - ընդգծել է նախագահը։
Վահե Հակոբյանն իր հերթին նշել է, որ «Հայաստան» դաշինքի վարկանիշը ստաբիլ աճում է։ Ու սա պատահական չէ։
«Այս ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 26 քաղաքական ուժ։ Բայց մենք տարբերվում ենք մեր բովանդակությամբ, մենք ունենք ուժեղ թիմ և հստակ դիրքորոշում։ Բայց այս ամենը չի նշանակում, որ մենք հիմա պետք է հանգիստ նստենք, որովհետև մեր սահմանած նշաձողին հասնելու համար դեռ բավական աշխատանք կա կատարելու», - նշել է Վահե Հակոբյանը։


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել