Պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է. փող չկա, ստիպված պատվաստանյութի փողն են օգտագործում այլ նպատակի համար
Առողջապահության նախարարությունը դիմել է Կառավարությանը 2021 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և նախարարությանը հավելյալ 1 միլիարդ 100 միլիոն դրամ հատկացնելու համար։
Գումարն Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնության և ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների համար անհրաժեշտ հատկացումներն անելու նպատակով՝ պայմանավորված դեպքերի ավելացմամբ։
Մասնավորապես, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 800,0 մլն դրամով, իսկ արդյունքային ցուցանիշները` 4000 դեպքով:
«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 300,0 մլն դրամով, իսկ արդյունքային ցուցանիշները` 250 դեպքով, իսկ դեպքերի ավելացումը պայմանավորված է գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման դեպքերի քանակի ավելացմամբ:
Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Կառավարության պահուստային ֆոնդն արդեն իսկ ծանրաբեռնված է, ուստի առաջարկում են պահանջվող լրացուցիչ ծախսերն իրականացնել Առողջապահության նախարարությանը հատկացված բյուջեն վերանայելու և ծախսային միջոցառումների առաջնահերթությունների վերանայման միջոցով։
Առողջապահության նախարարությունում էլ որոշել են, որ ոչ առաջնային է
կորոնավիրուսային վարակի (COVID) կանխարգելմանն ուղղված` պատվաստանյութի ձեռքբերման համար հատկացված ծախսը, այն կարելի է կրճատել, և ուռուցքաբանական և անհետաձգելի այլ հիվանդությունների դեպքերի աճով պայմանավորված հավելյալ գումարը՝ 1 միլիարդ 100 միլիոն դրամը, վերցրել են պատվաստանյութի համար հատկացված գումարից:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները