Զոհված հայորդու դստերը ֆեյսբուքում գրում են՝ սուգդ սգա, մի խառնվի, լռիր (տեսանյութ)
Չէի անդրադառնա այս ամենին, եթե չտեսնեի երեկ տարածված պարկերով զինվորների նկարները, դրա՞ն են արժանի մեր տղերքը։ Մանուկների համար միջոցառում են կազմակերպել, ջրցան մեքենանե՞ր են բերել։ Մանուկների համար միջոցառում է, ոստիկանները եկել են սադրե՞ն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում նահատակված հայորդիներից մեկի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։
«Եթե չտեսնեի այդ նկարները, չէի խառնվի, իրենց մակարդակին չէի իջնի այսքան, բայց ստիպեց այս ամեն ինչը։ Ոչ մի տարի չի կազմակերպվել նման բան ու հենց այս տարի փորձում են մեզ հունից հանել, ամեն խոսքով մեզ հունից հանում են՝ մտածելով, որ սգավոր են, կլռեն։ Ֆեյսբուքում գրում են՝ սուգդ սգա հանգիստ, մի խառնվի ոչ մի բանի, լռի, ասում եմ՝ հիմա ես ունեմ խոսելու իրավունքը, դու չունես իրավունք, որ սրան բերեցիր»,- նշեց Մարգարիտան։
Հարցին՝ արդյո՞ք տեսնում է մեղավորների, Մարգարիտան նշեց, որ մեղավորը մենք ենք, որովհետև նոյեմբերի 9-ի գիշերը պետք է սրան սատկացնեին, որ այսօրվան չհասնեինք, չմտնեին մեր տարածքում զինծառայողին գերեվարեին, ասեին՝ առևանգել են։
Հարցին՝ արդյոք պատրաստվում է խանգարել համերգը, Մարգարիտան պատասխանեց՝ նշելով, որ նման գրառում ինքն է արել, տաք գլխով որոշում կայացրել, հետո մտածել, որ ինքը ոչ Նիկոլն է, ոչ Արփի Դավոյանը, ոչ էլ Աննա Հակոբյանը, որ գնա և լաչառություն անի։
«Իմ հայրիկն ինձ բերել է համերգ, իր համար ես միշտ մեկ տարեկան աղջիկ եմ։ Չեմ խանգարելու, կանգնելու եմ առաջին շարքում, նայելու երգիչների աչքերին»,- նշեց Մարգարիտան։
Մանրամասները՝ տեսանյութում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը