Վանեցյանն առաջինն ընդվզեց եւ եթե նրա նման 7-8 հոգի ասեին՝ կանգ առ, այսօր նման ողբերգական վիճակի մեջ չէինք հայտնվի. Սերժ Սարգսյան
«Ես Վանեցյանին անձամբ չեմ ճանաչել մինչև 6-7 ամիս առաջ: Բայց հեռակա կարգով ծանոթ եմ նրա կենսագրությանն ու գործողություններին»,- այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Որպես դաշնակից չէ, որ գովում եմ նրան, անկեղծորեն ասում եմ, որ շատ սուր միջոցառումներում օպերաշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանը իրեն դրսևորել է տղամարդու պես:
Իսկ ինչո՞ւ չպետք է Վանեցյանի հետ կոալիցիա կազմեինք: Որովհետև նա աշխատե՞լ է այս կապիտուլյանտի հետ: Իմ կարծիքով Վանեցյանն ինչպես և շատերը ցանկացել է փոփոխություններ այս երկրում, շատերի պես ինքն էլ է խաբված եղել: Սակայն մեկ տարուց ավել աշխատեց, հասկացավ, որ բոլորովին այլ միջավայր է ընկել և առաջինն ընդվզեց: Ես կարծում եմ, որ դա արժանիք է: Մարդը հասկացել է և հրապարակավ ասել. «Կանգ առ»:
Եվ եթե մի 6-7 հոգի նրա պես անեին, մենք այսօր այս վիճակին չէինք լինի», -ասել է Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը