Եթե կա առերևույթ հանցագործություն, ուրեմն մարդիկ պետք է պատասխան տան
«Եթե կա առերևույթ հանցագործություն, ուրեմն մարդիկ պետք է պատասխան տան: Ակնհայտ հանցագործության փաստերը պետք է քննվեն, և որևէ ինդուլգենցիա այստեղ չպետք է լինի: Բայց վենդետան և արդարադատությունը պետք է տարանջատենք:
Ես հիմա շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է պետք փոխել քրեակատարողական հիմնարկներում: Հնուց մնացած տարբեր ինստրուկցիաներ կան, որ դրանց իմաստը չես հասկանում։
Ինչո՞ւ փաստաբաններն առաջին հերթին լուրջ պայքարի մեջ մտան։ Դուք առաջինն եք տեսել ձեր մասնագիտությանը սպառնացող վտանգը։ Դուք առաջինը տեսաք պայմանավորվող փաստաբանությանը վերադառնալու վտանգը, իսկ դա, ենթադրում եմ, որ անընդունելի էր ձեզ համար։ Շատ լավ եք պայքարել։ Փաստաբանական ինստիտուտը ամենակայացածն է այսօր, ամենադիմակայողը։
Գործող օրենսդրությամբ, դատական համակարգն իրականում լուրջ պաշտպանված է։ Իշխանությունը սկսեց խոսել վեթինգից, որովհետև օրինական այլ ճանապարհ նրանք չէին տեսնում։ Ավելի շուտ դատավորների անձի խնդիր էին նրանք տեսնում, այլ ոչ թե համակարգի։ Նոր Սահմանադրությունն ավելի շատ է պաշտպանում դատական համակարգը, քան իմ ժամանակ ընդունվածը։ Բայց անձինք պատրաստ չէին այդ անկախությունը կիրառել և այդ տրամաբանությամբ առաջ շարժվել»։


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել