60 տոկոսի ֆենոմենը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Եվ այսպես՝ իջեցված է առաջիկա ընտրություններում 60 տոկոս հավաքելու քաղաքական պատվերը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հանձնարարականը ՀՀ վարչապետի ժ/պ-ինն է, ձայները ստացողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» ազգային խայտառակությունը, երաշխավորած ձայներ ապահողը՝ հասարակությունը։
Իրականում ի՞նչ հաշվարկ է թաքնված այս 60 տոկոսի հետևում։
Նիկոլական դիտարկմամբ հայաստանյան բնակչության առնվազն 60 տոկոսը հոգեգարներ, խելացնորներ, ծանծաղամիտներ են։
Եվ այնուամենայնիվ ինչո՞ւ 60 և ոչ մեկ այլ թիվ։ Շատ պարզ։ Կրոնում 60 թիվը շաղկապվում է առողջական լուրջ խնդիրների հետ։ Այն պարզ ցուցանում է մարդու, մարդկանց բացահայտ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները, հրամայաբար դնում կենսակերպ փոխելու անհրաժեշտությունը։ Պատվերի տեսքով իջեցված այս նույն 60 թվի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության ընտրողների 60 տոկոսը երկրի պարտությամբ հպարտացողներն են, ազգի դավաճանները, սեռափոխվածներն ու աղանդների ներկայացուցիչները, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներն են ու նրանց օժանդակողները, պոլիէթիլենային տոպրակների մեջ մեր զոհերի մարմնի մասունքները դավադրաբար պահողներն ու նրանց ծնողներին գիտակցաբար մոլորության մեջ գցողները։
Այս 60 թվի ու նիկոլական տրամաբանության հետ թերևս կարելի էր և համակերպվել, սակայն ամեն ինչին վերջ կա, ու ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին, եթե, իհարկե, չգործի արագացված զարգացումների մեկ այլ սցենար»։


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել