Աբու Դաբիում հայկական տաղավարի խայտառակությունը շարունակվում է. ՌԴ-ում քրգործ է հարուցվել երկրի տարածքով ամերիկյան զենք տեղափոխելու համար
Mediaport-ի աղբյուրի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ տարածքով ամերիկյան զենք տեղափոխելու փորձի համար։
Խոսքը վերաբերում է ԱՄէ-ում IDEX-2021 ցուցադրության համար ՌԴ տարածքով տեղափոխվող զենքին, որն այդպես էլ տեղ չհասավ, և Հայաստանը խայտառակվեց միջազգային հանրության առջև, իսկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, իբր, ծառայողական քննություն նշանակեց, որի հետևանքով որևէ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց։
Հայկական տաղավարի համար նախատեսված զենքը մինչ այս պահը գտնվում է ՌԴ տարածքում, քանի որ Արշակյանի ղեկավարած կառույցը պատշաճ չէր տեղեկացրել ռուսական կողմին, որ խմբաքանակում առկա են նաև ամերիկյան զինատեսակներ։
Իսկ Հայաստանի Հանրապետությունը նախ ծաղրուծանակի վերածած, ապա քրեական պատմության մեջ գցած Հակոբ Արշակյանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 17-րդ համարն է, Փաշինյանի հետ քարոզարշավների է գնում։


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել