Մենք զարգացնելու ենք ենթակառուցվածքները եւ վերացնենք տնտեսական այսօրվա ճգնաժամի արդյունքները
Մենք ձգտելու ենք ապահովել, որ Հայաստանում ապրող ցանկացած անձ, որն ուզում է ունենալ աշխատանք, ունենա այն: Այնպիսի աշխատանք, որով ապահովելու է իր եւ իր ընտանիքի բարեկեցությունը: Նոր աշխատատեղեր ստեղծելու գործում մի շարք ծրագրեր ենք իրականացնելու. նախեւառաջ իրականացնելու ենք ներկա վիճակի մանրամասն վերլուծություն, որպեսզի հասկանանք այսօրվա ճգնաժամի խորությունը:
Շատ կարճ ժամկետում ձեռնարկելու ենք միջոցառումներ՝ տնտեսական ճգնաժամի արդյունքները զսպելու կամ չեզոքացնելու ուղղությամբ, դրա հետեւանքով մեր հայրենակիցների աշխատատեղերի կորուստը,-իր ելույթում, նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, ֆինանասական եւ բանկային իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը: Նրա խոսքով՝ իրականացնելու են ներդրումներ ենթակառուցվածքներում, նորոգելու են դրանք, կառուցեն:
«Դրանք այսօր դարձել են հրատապություն Սյունիքում եւ մեր արեւելյան սահմաններում: Հետեւաբար ենթակառուցվածքների ստեղծումը ապահովելու է աշխատատեղեր:Եթե դա լինելու է պետական պարտքի հաշվին, ապա պետական պարտքի հաշվին կատարվում են այնպիսի ծրագրեր, որոնք ստեղծում են մեր սերունդների համար ապագա բարեկեցություն: Արտաքին պարտքը աշխատավարձ եւ պարգեւավճար վճարելու համար չէ: Այս ծրագրերի իրականացմանը մասնակից ենք դարձնելու նաեւ մասնավոր հատվածին: Առաջին հերթին իրականացնելու ենք պետության մասնավոր գործընկերության ծրագրեր»,-իր ելույթում նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել