Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։ Այս մասին տեղեկանում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երեւանում հանդիպեցին Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների եւ դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Նախագահ Քոչարյանը հիշեցրեց հետհաշվարկի մասին՝ նշելով, որ այս իշխանությանը մնացել է 24 օր։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը եւ մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», - ասաց նախագահ Քոչարյանը։
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հայ զինվորներին գերեվարելու այսօրվա տխուր լուրը եւս մեկ անգամ փաստում է, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։ «Անհրաժեշտ է արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, մանավանդ որ գյուղական համայնքներում ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասանելի»,- եզրափակեց Հակոբյանը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ սահմանների անվտանգության եւ ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան