Եգիպտոսում ԱՄՆ-ն ունի իրական եւ արդյունավետ գործընկեր. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Եգիպտոսի բարձր մակարդակի պաշտոնատար անձանց Կահիրեում մերձարեւելյան շրջագայության շրջանակում, որն ուղղված է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, հաղորդում է Reuters-ը:
Եգիպտոսը վաղեմի հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ եւ առանցքային դեր է խաղացել Գազայում հրադադարի ապահովման հարցում Միացյալ Նահանգների համակարգմամբ:
Կարճատեւ այցի ժամանակ Բլինքենը հանդիպել է նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի, արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրիի եւ հետախուզության ղեկավար Աբաս Քամելի հետ:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Եգիպտոսն աշխատում են համատեղ, որպեսզի հնարավորություն ընձեռեն իսրայելցիներին եւ պաղեստինցիներին ապրել անվտանգության մեջ: «Եւ մենք Եգիպտոսում ունենք իրական եւ արդյունավետ գործընկեր բռնության դեմ պայքարում: Եւ այժմ սերտորեն համագործակցելով՝ մենք ստեղծում ենք դրական ինչ-որ բան»,-ասել է նա:
Բիլնքենը ժամանել է Եգիպտոս Երուսաղեմում եւ Ռամալլահում այցերից հետո եւ պետք է այցելի նաեւ Երուսաղեմ: Երեքշաբթի նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները օգնություն կցուցաբերեն Գազայի հատվածը վերականգնելու համար, այդ թվում՝ 5,5 միլիոն դոլար կհատկացնեն տարերային աղետների դեպքում եւ շուրջ 33 միլիոն դոլար ՄԱԿ-ի պաղեստինյան գործակալությանը օգնություն տրամադրելու համար:
Եգիպտոսը, որը սահմանամերձ է Գազային եւ կապեր է պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ անվտանգություն ոլորտում, ամենայն հավանականությամբ, որոշակի դերակատարում կունենա օգնությունն ուղղելու հարցում, ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
Մարտական գործողությունների ժամանակ Եգիպտոսը բացել էր Ռաֆախ սահմանամերձ անցակետը Գազայի եւ Սինայան թերակղզու միջեւ վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ տարհանման համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը