Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ

Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա

Ռուս պատգամավոր. Գլխավոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ այն մնում է չլուծված

Ադրբեջանին Ղարաբաղում օգնեց այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարցեր առաջացան, անվստահություն, թերի վստահություն միմյանց նկատմամբ: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշեց, որ գլխավոր հարցը, որը հենց սկզբից եղել է ղարաբաղյան հակամարտության հիմքում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ այն շարունակում է չլուծված մնալ:

Ըստ նրա` նախկինում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ելնում էին նրանից, որ կարգավիճակի հարցը պետք է որոշվի Ադրբեջանի հետ համաձայնագրի արդյունքում, որի համաձայն շրջանների մի մասը կփոխանցվի ինքնուրույության, անկախության ճանաչման դիմաց: «Հիմա մենք արդեն հասկանում ենք, որ այդ տարածքները փոխանցվել են Ադրբեջանին` ռազմական գործողությունները դադարեցնելու, այլ ոչ թե կարգավիճակի դիմաց: Սա է հիմնական չլուծված հարցը: Դրան դժվար է մոտենալ Հայաստան վիճակի պատճառով:

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջների ոգով ցանկացած որոշում, այն է` տարածքային ամբողջականություն Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում, անիրականանալի է: Անհրաժեշտ է պայմանավորվածություններ ձեռք բերել, այլ ոչ թե ապագա ռազմական հակամարտությունների ու բախումների անվերջ շարան առաջացնել: Անհրաժեշտ է ընդառաջ գնալ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում, քանի որ Ղարաբաղի բնակչությունը պատրաստ չէ ապրել Ադրբեջանի կազմում: Բաքուն համաձայն չէ, բայց միջազգային միջնորդները փորձեցին համաձայնության հասնել, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի՝ մինչեւ կոնկրետ ժամանակահատված ԼՂՀ բնակչության համամասնությունների պահպանմամբ: Դա նշանակում էր, որ բնակչությունը հստակ կքվեարկեր անկախության օգտին»,- հավելեց պատգամավորը:

Զատուլինը նշեց, որ Ադրբեջանը քաջ գիտակցում էր դա եւ խաղաղ կարգավորում չէր ցանկանում, եւ ինչ-որ պահից նրանք սկսեցին մտածել ռազմական ռեվանշի մասին: «Նրանց օգնեց այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անվստահություն առաջացավ, միմյանց նկատմամբ ոչ լիարժեք վստահություն առաջացավ: Ադրբեջանը օգտվեց դրանից, ինչն էլ եղավ տեղի ունեցածի արդյունքը»,- պարզաբանեց Կոնստանտին Զատուլինը:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նրանք, ըստ պատգամավորի, կատարում են իրենց պարտականությունները, բայց հրաշագործներ չեն: «Մենք կարող ենք կյանքի բոլոր դեպքերի համար հնարավոր բախումներ կանխատեսել: Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչին չի կարող մի զինվոր կցվել: Դրա համար էլ միջադեպեր են առաջանում: Վախենամ` դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերի նկատմամբ արդարության նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- կարծում է պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ առանց փոխզիջումների անհնար է հասնել հարաբերությունների այնպիսի մակարդակի, որոնց դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն ինքնին ենթադրվող կլինի: