Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ Կապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետ Թրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակում Դերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրել Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ Փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Գյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնը Վրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունը Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Իրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր «Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ է

Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան

2018-2019-ին կառավարությունը գայթակղվեց հարկերի բարձր մակարդակով և չափից շատ պարտավորություններ ստանձնեց.Վարդան Արամյան

Առաջին քայլը, որ ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այն է, որ կայունության 4 հենասյուներից երեքը, որոնք այսօր բացակայում են, պետք է արագ կարգաբերի: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, դրանք են հարկաբյուջետային կայունություն, դրամավարկային եւ ֆինանսական քաղաքական կայունություն եւ անվտանգություն. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանցից ամենակարեւորը անվտանգությունն է. եթե անվտանգային միջավայրն ապահովված չէ, մենք պետք է տնտեսական զարգացման կամ արագ ներդրումային ներհոսքի մասին մոռանանք: Սա կարեւորագույն խնդիր է:

Տնտեսական հիմնասյուները եւս կարեւոր են. Տարբեր տնտեսագետներ բազմիցս խոսել են հարկաբյուջետային կանոնների խախտման մասին, որն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները»,-ասաց նա:

Արամյանի խոսքով, օբյեկտիվը տնտեսական ճգնաժամն է, երբ շատ երկրներ պարտադրված եղան բարձր դեֆիցիտներ ունենալ. «Մեր պրոբլեմն այն է, որ 2018-2019 թվականներին կառավարությունը շատ պահային որոշումներ էր կայացնում առանց հեռակետին նայելու: Այսինքն գայթակղվեց հարկերի հավաքագրման բարձր մակարդակով եւ չափից շատ ընթացիկ ծախսերի գծով պարտավորություններ ստանձնեց, որի հնարավորությունը չուներ:

Մենք պարտադրված ենք ապրել մի իրողության մեջ, որտեղ 2021 թվականի բյուջեն նախագծված է 342 մլրդ դրամ պակասորդով, որից ընդամենը 215 մլրդն ենք մենք ուղղում կապիտալ ծախսերին, իսկ մնացածը պարտքային միջոցները մենք վերաուղղում ենք մեր ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, սա լուրջ խնդիր է, խորը վերլուծական աշխատանք է պետք»,-ընդգծեց նախկին նախարարը:

Հաջորդ կարեւոր խնդիրը, որը մեր նոր Կառավարությունը պետք իր դիտակետում պահի, ըստ Վարդան Արամյանի, հաղորդակցությունն է տնտեսվարող սուբյեկտների եւ հանրության հետ. «Մենք պետք է մոռանանաք այն դոկտրինան, երբ Կառավարությունը այսօր մի բան է ասում, վաղը այլ բան է անում: Այդ ֆոնի վրա ներդրումները միանգամից կներհոսեն: Ներդրումների համար շատ կարեւոր է կայունությունը, ինչպես նաեւ այն, թե կառավարությունն ինչ ազդակներ է տալիս եւ հետո դրանք որքանով է պահպանում: Եթե կառավարությունը ասում է մի բան, անում է մեկ այլ բան, ներդրողները դառնում են հոռետես»,-ասաց նա:

Նախկին նախարարի խոսքով, շատ կարեւոր է, որ ճգնաժամից հետո շատ արագ միջոցներ մոբիլիզացնենք եւ կապիտալի կուտակում կատարենք, որ ամրացնենք մեր տնտեսության հենքերը. «Լավագույն ոլորտը, որ կարող է ապահովել մեծ արտարժութային ներհոսք, դա հանքագործությունն է: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի խնդիրներն ու տնտեսական շահերը բալանսավորելուն: Կան գործող ընկերություններ, որոնց ներուժը պետք է ճիշտ օգտագործել:

Կարծում եմ՝ մի բան եւս, որ միշտ բացակայել է, միջազգային կառույցների գործիքների եւ հնարավորությունների ճիշտ օգտագործումն է: Ցավոք, մեր երկիրը թերացավ միջազգային կառույցների կողմից տրամադրվող գործիքակազմերից օգտվելուց»: