Բրիտանացի մոդելը մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Բրիտանացի մոդել Սթեֆանի Դյուբան մահացել է թրոմբոզի հետեւանքով, որն առաջացել է բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պաստվատվելուց հետո, հայտնում է The Sun-ն։
Մոդելը կյանքից հեռացել է 39 տարեկանում։ Պարբերականի տեղեկություններով՝ Դյուբան առաջին դեղաչափը ստացել է մայիսի 6-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում։ Նույն օրը նա սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «Եվ այսպես, այսօր ինձ պատվաստել են։ Ատում եմ ասեղները, եւ այս օրը բացառություն չէ։ Հիմա ես ինձ սարսափելի եմ զգում։ Ժամանակն անցկացնում եմ մահճակալում պիցցայով»։
Մեկ շաբաթ անց մոդելին շնչառության հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Այդ ժամանակ Դյուբան սոցիալական ցանցերում հայտնել է, որ մարմնում դող է սկսվել, կծկվում էին բոլոր հոդերը։ Բացի այդ՝ նրան անհանգստացնում էին գլխացավերը։ «Մայրս ու հայրս ինձ ուղարկեցին կորոնավիրուսի թեստ հանձնելու, որի արդյունքը, բարեբախտաբար, բացասական էր։ Սակայն մեզ համար հասկանալի չի դարձել, թե ինչն է խնդիրը։ Գուցե այդպիսին է եղել արձագանքը պատվաստանյութին»,- գրել էր նա։
Մայիսի 19-ին Դյուբան հայտնվել է կոմայում։ Ավելի ուշ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի է ունեցել արյունազեղում ուղեղում, ինչը մայիսի 22-ին հանգեցրել է նրա մահվանը։
Նիկոսիայում պետական հիվանդանոցի առողջապահական ներկայացուցիչները հայտնել են, որ մոդելը լուրջ հիվանդություններ չի ունեցել։ Նրանք նաեւ նշել են, որ Դյուբայի մահվան պատճառները կքքնվեն Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը