Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որ Նիկոլին ստիպի ստորագրել այդ 100% հայանպաստ փաստաթուղթը. Միքայել Մինասյան

Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է եւ դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս, ոչ ոքի ազգային արժանապատվությունը չի խոցում, անվտանգության սպառնալիք չի դիտարկվում: Կրկնում եմ՝ ոչ մեկի։ Հայաստանում ամեն ինչ ընկալվում է նորմալ եւ ամեն ինչ նորմալ է: Եթե այդպես չլիներ, գոնե, մեղմ ասած, անհամաձայնություն կդրսեւորվեր, իսկ թե ինչ էր լինում Հայաստանում մինչեւ 2018թ., երբ կտրում էին 1 ծառ, փակում էին 1 առու կամ կառուցում էին 1 գես, բոլորն են հիշում: Եվ դա նորմալ էր, իսկ հիմա «նորմալը» լռությունն է:

Երկիրը շարունակում է բնականոն ռիթմով ապրել եւ ինքնամոռաց շարժվել դեպի ընտրություն։ Բայց կա մեկը, ով թեթեւ անհարմարություն է զգում իր իսկ ստեղծած իրավիճակից։ Խոսքը Նիկոլի մասին է, որովհետեւ դժվար է քարոզարշավ անել, զզվելի ձայնով ղժղժալ «թալանի», Մոնումետնի տների մասին, երբ երկիրը զավթված է թշնամու կողմից, իսկ անվտանգության պատասխանատուն դու ես։ Նիկոլը վերջին անգամ քարոզարշավ արել է մայիսի 9-ին, իսկ դա իր համար մահացու է, քանի որ ժամանակն աշխատում է հենց իր դեմ։

Ի՞նչ էր նա փորձում անել, որ չստացվեց։

Հերթական անգամ գաղտնի, ժողովրդի մեջքի հետեւում պատրաստվում էր ստորագրել դավաճանական նոր փաստաթուղթ, որի արդյունքում Հայաստանը հրաժարվում է Արցախից, թշնամուն է հանձնվում Հայաստանից նոր տարածքներ, ինչի դիմաց Ադրբեջանը հանում է զորքերը Սյունիքից ու Գեղարքունիքից։

Դրա համար պատրաստ էր ամեն ինչ. փաստաթուղթը, պայմանավորվածությունները, նախաստորագրությունը, ադրբեջանական քարոզչամեքենան փաստաթղթի ստորագրման կապակցությամբ նույնիսկ Ալիեւի մամուլի ասուլիսի մասին էր հաղորդում։ Պլանը տապալվեց, գոնե թե մինչ այս պահը, բայց քարոզարշավը սպասել չի կարող։

Նիկոլը հիմա էլ ավելի է իջեցրել նշաձողն ու երեկ տեղեկացրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ, որն ունի մեկ նախապայման. թշնամու զորքը գոնե մինչեւ ընտրություն հետ քաշվի, որպեսզի ինքը կարողանա նորից գռզոյանման թալանչիների հետ ձեռք ձեռքի բռնած երգի «30 տարվա մասին» թշվառների սիրելի երգը: Հատկապես, որ դիմադրություն առանձնապես չկա, բոլորը համակերպվել են, Նիկոլի ընտանիքի քավորի եղբայրն էլ բառացի ասաց Տավուշից հանձնվելիքի մասին ու դեռ շնչում է։ Իսկ վերահաս արհավիրքի մասին բոլորը լուռ են։

Հ.Գ. Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին:

Հ.Գ.Գ. Ինչ վերաբերում է 100 % հայանպաստ փաստաթղթի մասին հեքիաթին՝ փաստորեն, Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որպեսզի ստիպի Նիկոլին ստորագրել այդ 100% հայանպաստ փաստաթուղթը եւ սպառնում է, որ միայն այդ պարագայում կհանի զորքը։