Ինչ ճակատագրի արժանացան նախկին իմքայլականները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պետք է վերջնականապես ստանա բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակները: Այսինքն՝ արդեն բոլորը կողմնորոշվել են, եւ պարզ է, թե ով ում հետ է գնալու ընտրությունների: Այս իրավիճակում հետաքրքիր է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների ապագան: Հիշեցնենք, որ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եկան խմբակցությունից եւ տեղավորվեցին ընդդիմադիր դաշտում:
Թեեւ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանն ու Վարդան Աթաբեկյանը հայտարարել են, որ քաղաքականությունից դուրս են գալիս եւ ոչ մի ցուցակ չեն մտնելու, բայց շարունակում են կոշտ քննադատության ենթարկել Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությունը: Թերեւս նրանք իշխանության մասին ներսից ավելին գիտեն, դրա համար կոշտ դիրքորոշումներ են հայտնում։ Իսկ մյուս երկու կանայք՝ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը, քաղաքական կարիերան որոշել են շարունակել ընդդիմադիր ճամբարում: Աննա Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում է՝ չի բացառվում, որ առաջին կին թեկնածուն լինի: Իսկ Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» դաշինքի տասնյակում է՝ 6-րդ համարը:
Այսինքն՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն. 3-ը՝ ԱԺ-ից դուրս, իսկ երկուսը, ամենայն հավանականությամբ, կրկին կհայտնվեն ԱԺ-ում:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել