Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում
«Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Այս իշխանության շրջանակում չկան մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց փողոցում, շենքում, բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու կարգավիճակի հետ, և այդ մարդիկ պետք է համոզեն մեր քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։
Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։ Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։
Ի՞նչն է դժվարացնում մեր աշխատանքը․ այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության։ Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում որևէ դերակատար լինելու հետ։ Բայց, այնուամենայնիվ, մենք ունենք մեր ժողովրդի, մեր քույր ու եղբայրների մի զանգված, ես համարում եմ՝ մոլորված, որը դեռ հավատում է։ Ու ամենադժվար աշխատանքը լինելու է այդ մարդկանց համոզել, դարձի բերել։ Դժվար է լինելու, որովհետև մարդիկ ժամանակին ոգևորությամբ (որն արդարացված էր, իմ համզոզմամբ), մասնակցել են 2018 թվականի փոփոխություններին, և այսօր չեն կարողանում, չեն ուզում, դժվարանում են ընդունել, որ այս ամենը բերեց երկրի համար աղետալի հետևանքների։ Մենք պետք է այդ մարդկանց օգնենք ընտրել ճիշտ ճանապարհը։ Իսկ այդ ճանապարհը հայրենասիրությունն է, Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը՝ իր ազգային շահով։
Հիմա այսպիսի խնդիրներ են մեր առջև։ Մեր հույսը այդ աշխատանքներում մենք կապում ենք հենց ձեզ հետ։ Ձեր աչքերի մեջ տեսնում եմ վճռականություն և ամեն ինչ փոխելու տրամադրություն։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը