ԱԷՄԳ-ն զրկվել է Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկների տվյալների հասանելիությունից
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաքեր Կալիբաֆը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն այլեւս իրավունք չունի ստանալ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) տեսախցիկների տեսագրությունները, գրում է Fars գործակալությունը։
Նրա խոսքով՝ տեսագրությունները, որոնք պետք է պահվեին երեք ամսվա ընթացքում, կփոխանցվեն ԱԷՄԳ-ին, եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները, որոնք մտցվել են Վիեննայի բանակցությունների արդյունքում։ «ԱԷՄԳ-ն տեսախցիկների տեսագրությունների եւ AEOI տեղեկատվության հասանելիության իրավունք չունի վերջնաժամկետի ավարտվելու պատճառով»,- ասել է Կալիբաֆը կիրակի, խորհրդարանի բաց նիստում։ «Մենք համոզված ենք, որ «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների մասին» օրենքը եւ իրանական ժողովրդի շահերի պաշտպանությունը պետք է իրականացվեն կոնկրետ ժամանակով եւ սահմանված ժամկետներին համապատասխան»,- ասել է նա։
Իրանը եւ ԱԷՄԳ-ն փետրվարի 21-ին պայմանավորվել էին ժամանակավոր տեխնիկական լուծման մասին՝ իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգը մինչեւ երեք ամիս շարունակելու համար՝ հաշվի առնելով այդ երկրում փետրվարի 23-ից նոր օրենքի ուժի մեջ մտնելը, որով դադարեցվել է գործակալության հետ երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը։ Նոր պայմանների համաձայն՝ կրճատվել են Իրանում ԱԷՄԳ տեսչությունների գործունեության ծավալն ու տեսակները, գործակալությունը զրկվել է միջուկային օբյեկտների տեսախցիկների պարունակության հասանելիությունից։ Թեհրանում նախազգուշացրել են, որ տեսախցիկների տվյալները կջնջվեն երեք ամիսը լրանալուց հետո, եթե ԱՄՆ-ը չչեղարկի Իրանի դեմ մտցված պատժամիջոցները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը