Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Իշխանությունը բանակի ոչնչացման ծրագիրը սկսեց 2018-ին՝ գործեր կարելով զինվորականների վրա․ ազատամարտիկ (տեսանյութ)

Ամեն րոպե, ամեն վայրկյան կա պատերազմի վտանգ․ այն փաստաթուղթը, որ նախօրեին ստորագրել է Փաշինյանը, Հայաստանի շահերից չի բխում։ Վտանգի տակ է ազգային անվտանգությունը թե՛ Սյունիքում, թե՛ Վարդենիսում եւ, ընդհանրապես, ամբողջ Հայաստանում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ազատամարդիկ, ՀՅԴ «Կամավորական շարժում» կազմակերպության անդամ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Լեւոն Գեւորգյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ թշնամու զինծառայողների՝ հայ զինվորների նկատմամբ բռնության դեպքերը շատ նվաստացուցիչ են, բանակը երբեք այսքան նվաստացած վիճակում չի եղել, ունեցել ենք հաղթած եւ հաղթող բանակ` դեռ Արցախի առաջին պատերազմից սկսած։ Լեւոն Գեւորգյանը նշում է՝ բանակի միտումնավոր թուլացումը սկսվել է 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության ձեռքով, երբ, գործեր կարկատելով, ձերբակալեցին բարձրաստիճան զինվորականների։

«Բանակը հիմա էլ կա, բայց վերակառուցման կարիք ունի․ զինվորն ու զինվորականը պետք է նախկին ինքնավստահությունը վերականգնեն, բայց այս իշխանության պարագայում հնարավոր չէ` լուրջ քայլեր լինեն։ Ընդամենը թշնամու 200 հոգանոց ջոկատ է մտնում Հայաստանի տարածք, միանգամից, առանց որեւէ քայլ ձեռնարկելու, դիմում են ՀԱՊԿ-ին։ Ու դիմում են այնպիսի նամակով, որ այդ կառույցը, բացի «ուշադիր հետեւելուց», ուրիշ ոչինչ չի կարող անել»,- Yerkir.am-ին ասաց ազատամարտիկը։

Արցախի վերջին պատերազմում մեր պարտության պատճառը, Լեւոն Գեւորգյանի խոսքով, իշխանության արած փոփոխություններն էին։ Փաշինյանը պատերազմից մի քանի ամիս առաջ զորամասերում ու զորամիավորումներում սկսեց փոփոխություններ կատարել՝ տասնամյակներ ծառայած հրամանատարներին հեռացնել ծառայությունից, բերել անփորձ, տեղանքին անծանոթ մարդկանց։

«Դավաճանական քայլերի պատճառով եղավ այս ամենը։ Մեր պարտությունը սրա հետեւանքով էր։ Ժամանակը ցույց կտա՝ ինչ է կատարվել, ում մեղքով, ում հրահանգով, ովքեր են մասնակիցները եղել տարբեր հատվածներում։ Ինչո՞ւ մեր զորքը հյուսիսարեւելյան հատվածում կարողացավ թշնամու զորքի դեմն առնել, իսկ Ջրականի հատվածում կամ Հադրութում չկարողացավ։ Որովհետեւ այստեղ դավաճանական քայլեր են եղել՝ Հադրութից հետո՝ մինչեւ Շուշի, որը դավաճանաբար հանձնեցին։ 150 հոգով՝ երկու վաշտով կարելի էր Շուշին պահել»։

Ազատամարտիկը նշում է, որ մեր երկրում հնչում էին խաղաղասիրական կոչեր, փամփուշտներից զարդեր սարքելու մասին ցնդաբանություններ, իսկ թշնամին պատրաստվում էր պատերազմի եւ զինվում։ Լեւոն Գեւորգյանը, որը երեք պատերազմի է մասնակցել, հիշում է Արցախի առաջին պատերազմը, երբ թշնամին նյութապես եւ զորքի քանակով մի քանի անգամ գերազանցում էր մեզ, բայց Հայկական բանակը կարողացավ ջախջախել թշնամուն եւ հետ բերել Արցախի հողը։ Իսկ այսօր Հայաստանի օրվա իշխանությունը միլիոններ է տալիս, առնում անպետք զենք ու մետաղե ջարդոն։ Լեւոն Գեւորգյանի խոսքով՝ ներկա իշխանությունը, որ այդքան ուզում է թշնամու հետ բարեկամություն անել, երկիրը տանելու է վերջնական կործանման։

«Երբ որ Ադրբեջանի մանկապարտեզներում սովորեցնում են թշնամություն հայերի հանդեպ, մենք ինչպե՞ս կարող ենք նրան համարել բարեկամ։ Փաշինյանը մեր թիկունքում գործարքներ է անում, տալիս Հայաստանը»,- նշեց ազատամարտիկը։

Մանրամասն՝ տեսանյութում