ԱԳՆ-ն սահմանազատման վերաբերյալ երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ կա՞ նման փաստաթուղթ, նրանք տեղյակ չեն․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Հանդիպեցինք ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի և արտգործնախարարության այլ պաշտոնյաների հետ։ Բարձրաձայնել ենք մեզ հուզող հարցերը՝ մեր երկրի արտաքին սահմանների հետ իրականում ինչ է կատարվում, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս իշխանությունն ադրբեջանական կողմի հետ, և, ի վերջո, ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ հերթական քայլեր են իրականացնում, որոնք կբերեն ՀՀ անվտանգային համակարգի թույլացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը։
«Ըստ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այն փաստաթղթից բացի, որը հրապարակվել է և հայտարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, չկա այլ փաստաթուղթ, որևէ այլ հավելված գոյություն չունի։ ԱԳ նախարարության կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է՝ բայց մի պարզաբանմամբ, որ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն։ Կա՞ նման փաստաթուղթ, թե՞ չկա, օրինակ՝ Կառավարությունում կամ այլ գերատեսչություններում, նրանք տեղյակ չեն»,-ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց՝ ԱԳՆ պարզաբանումը հիմք չէ հանգստանալու, որովհետև տեսել ենք, որ շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հետագայում նույն պետական գերատեսչությունների կողմից հերքվում են։
Հարցին՝ այդ փաստաթղթի վերաբերյալ ԱԳՆ-ում ինչ դիրքորոշում են ունեցել, Վանեցյանն արձագանքեց, թե այն տարաբնույթ է եղել։ «Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետևանքներ կունենա, դրա հետ կապված որոշակի մտահոգություններ կան»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց՝ «Պատիվ ունեմ»-ը շարունակելու է հանրությանը բացատրել, թե ինչ վիճակում է գտնվում երկիրը, և որ օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից և ձևավորել ազգային, պետական մտածելակերպ ունեցող իշխանություններ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը