«Հայաստան» դաշինքի շտաբի հայտնի լուսանկարի հայտնի պատմությունը
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ դաշինքի պոստերի ֆոնին, որում բռնցքամարտի մենամարտից դրվագ է պատկերված։
Այդ դրվագը շատ հայտնի կադր է աշխարհի չեմպիոնի համար Մուհամմեդ Ալիի և Սոնի Լիսթոնի մենամարտից։ Հայտնի մենամարտը տեղի էր ունեցել 1965 թվականին, այդ ժամանակ 22-ամյա Ալին հաղթել էր Լիսթոնին՝ 22 տարեկանում դառնալով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։
Հատկանշական է, որ այս զույգի մենամարտի պատմությունը։ Լիսթոնը շատ հայտնի էր ծանրքաշային բռնցքամարտի ոլորտում, և նրան հաղթելը քիչ հավանաակն էր թվում, մանավանդ, որ նա հաճախ էր իր մրցակիցներին մեկ հարվածից նոկաուտի ուղարկում։ Այդ ժամանակ Մաուհամմեդ Ալին դեռ անպարտելի չէր և ուզում էր հանրաճանաչություն ձեռք բերել, ինչպես նաև գրավել Լիսթոնի ուշադրությունը։ Այդ մենամարտում կարծես ամեն ինչ կանխորոշված էր՝ գործող աշխարհի չեմպիոն Լիսթոնին արդեն ուղեկցում էր անպարտելության փառքը, բայց անակնկալ ձևով մենամարտում հաղթում է Ալին՝ հենց առաջին ռաունդում նոկդաունի ուղարկելով Լիսթոնին։
Հենց այս նոկդաունի լուսանկարն էլ պատկերված է «Հայաստան» դաշինքի շտաբում։ Երկրորդ նախագահի աջակիցները Վարդևանյանի հրապարակման մեկնաբանություններում ոգևորող կոչեր են անում՝ նշելով սակայն, որ պետք է նոկաուտ անել, ոչ թե նոկդաուն։
Պատահական է ընտրված հենց այս պատմական պահը, թե ոչ, դժվար է ասել, բայց այն, որ երկրորդ նախագահի շտաբը լծված է նախընտրական եռուզեռին՝ դա փաստ է։
Ուշագրավ է, որ այս լուսանկարով ուզում է ասել՝ որքան էլ անհավանական թվա իշխանությանը հաղթելը, այն կարող է իրականություն դառնալ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում