Տեսական հարց
Տեսական հարց
Եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր, հետագա զարգացումներն ինչպիսի՞ ընթացք կունենան։
- Ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը, եթե մենք պաշտպանենք մեր սահմանը։ Այդտեղ ՀԱՊԿ-ի գոյության խնդիրն է լուծվելու, կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի։
- Ինչպես իրեն կպահի «միջազգային հանրությունը», երբ սահմանների անխախտելիության խնդիր առաջանա, դա կարող է նմանատիպ ապագա մեծ ցնցումների համար նախադեպ հանդիսանալ,
-Ինչպես իրեն կպահի Իրանը, որի համար Սյունիքը ոչ միայն կենսական, այլև ապագայ զարգացումների տրամաբանության մեւ երկրի փլուզման, կամ չփլուզման սկիզբ կարող է հանդիսանալ։
- Ինչպես իրենց կպահեն այն երկրները, որոնց համար Թուրքիան պոտենցիալ սպառնալիք է։
- Ինչպիսի աշխարքաղաքական փոփոխություններ կլինեն, եթե Հայաստանը կորցնի իր սուվերենությունը։
Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում, պետք է անընդմեջ շանտաժ անի Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին ու մաքսիմալ շատ բան պոկի, իսկ մենք մեզ ինչպես ենք պահում, որոնք են մեր օպտիմալ քայլերը, մեր շանտաժի հնարավորությունները։
Կարծում եմ պետք է պատասխան քայլ անել ու դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի խնդիր դարձնել իրավիճակը։
Ինչ վերաբերվում է թյուրիմացությանը, ապա նա հենց այս ամենի համար է 2018-ին եկել իշխանության, իր ծրագիրն է իրականացնում ու համոզված է իր ճիշտ լինելու մեջ։
Հ․Գ․ Հարցը տեսական է, պետք է բոլոր սցենարները քննարկել։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում