Միակ նպատակը պրիմիտիվ, սև քարոզն է, նմանատիպ հայտարարություններին հետևելու են իրավական գործընթացներ․ Արամ Վարդևանյան
Որքանով որ հասցրել եմ ծանոթանալ ձեր նշած նյութին, կարող եմ ասել, որ այն, բնականաբար, իրականության հետ որևէ առնչություն չունի, դրա միակ նպատակն արատավորելն ու շատ պրիմիտիվ սև քարոզ անել է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մայիսի 21-ին, մամուլիս ասուլիսում ազատամարտիկ Թերեզա Ասատրյան-Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար իրեն 4000 դոլար գումար են առաջարկել:
«Նրա խոսքը պարզապես բառերի կույտ էր, հրապարակայնորեն նման հայտարարության համար նշված անձի խոսքում որևէ միտք, պնդում, հստակություն, կամ կոնկրետություն չկար: Ամեն դեպքում ասեմ, որ մենք ձեռնարկելու ենք որոշակի իրավական գործընթաց՝ այդ թվում զրպարտության և վիրավորանքի մասով, քանի որ նա հնչեցրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ դրանով իսկ փորձելով տպավորություն թողնել, աղմուկ բարձրացնել: Ավելացնեմ նաև, որ նմանատիպ բոլոր հայտարարություններին մեր կողմից հետևելու են իրավական գործընթացներր: Սրանում, թող բոլորը վստահ լինեն»,-ասաց Վարդևանյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում