Վաղն ուշ է լինելու
ՎԱՂՆ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ
«Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գալիք իշխանությունը չի ճանաչելու սպասվելիք հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը․․․Ծափահարություններ։ Է՛հ մի «ճանաչեք», հետո՞․․․ Հայաստանի շատ քաղաքական ուժեր և գործիչներ չեն ճանաչում 1920թ․ Ալեքսանրապոլի, ինչպես նաև 1921թ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, բայց և ճանաչում և հպարտանում են մի թղթի կտոր Սևրի պայմանագրով։
Հարգելի ընդդիմադիրներ, ոչ թե ապագայում պետք է չճանաչել սպասվելիք խայտառակությունն, այլ թույլ չտալ, որ այն ստորագրվի։ Հետո ուշ է լինելու։ Իհարկե, հետո կասեք, եթե , իհարկե գաք իշխանության, որ «չեք ճանաչում» և այն ստորագրել է նախկին դավաճանը, իսկ մենք ․․․զբաղված էինք ընտրություններով։ Իսկ ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի այն քաղաքական ուժը, որն այսօր, այո՛ այսօր կարողանա թույլ չտալ ստորագրել չարաբաստիկ փաստաթուղթը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս