Ադրբեջանցիները երեկ Խոզնավարի ուղղությամբ առաջացել են 1,5 կմ. գյուղապետ
Ադրբեջանցի զինվորականները նախօրեին Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ առաջացել են եւս 1.5 կմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 21–ին, ասաց գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
«Թուրքերը մտել են մեր տարածքը, տղերքը հավաքվել են, կանգնել, զինվորներ էլ կան, դեմները կանգնած՝ սպասում են։ Նախօրեին երեկոյան ժամը 6-ի սահմանում է առաջխաղացումը եղել։ Իշխանասարից, որ 3,5 կմ առաջ էին եկել, փաստորեն դրանից հետո էլ հիմա եւս 1,5 կմ նորից եկել են։ Հայաստանի տարածք են մտել ու իջել դեպի Խոզնավար, հիմա իրենք գյուղից հեռու են 2,5 կմ»,– ասաց գյուղապետը։
Գյուղապետի խոսքով՝ գյուղի անդորրը խաթարվել է, որոշ բնակիչներ անգամ անհանգստությունից ելնելով տարհանել են իրենց մանկահասակ երեխաներին. «Դե անասնապահությամբ զբաղվող մարդիկ մնացել են, ի՞նչ անեն, իրենց անասունները ո՞ւր թողեն ու գնան։ Ձորի մեջ մտած գյուղ է, մի հատ ճանապարհ ունենք, որը տանում է Գորիս։ Եթե դա էլ փակվեց, ուրեմն մեր հարցերը լուծված է։ Գյուղի տղամարդկանց մի մասն է միացել հայկական զորքին, անասնապահությամբ զբաղվողները չեն կարողացել գնալ։ Եթե անասունը չլիներ, բոլորն էլ կգնային»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան