Ըստ ամենայնի հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է, հնարավոր է` օրերի. քաղաքագետ
Ըստ ամենայնի հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է: Հնարավոր է` օրերի: Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին: Բնականաբար, Թուրքիան էլ անմասն չէ: Դրույքներն են բարձրացնում: Թուրք-ադրբեջանական դաշինքի հաշվարկը հայկական կողմի ապիկար իշխանությունների ու քաոտիկ վիճակի վրա է հիմնված:
Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել: Իմ կարծիքով մեր ռազմավարությունը բավական պարզ է` ձերբազատվել դավաճան իշխանություններից ու մի լավ դաս տալ չափ ու սահմանը կորցրած թշնամուն: Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ոչ մի պարագայում չի կարելի ադրբեջանցիներին թողնել: Դա մահացու վտանգ է հայկական երկու պետությունների համար էլ: Բայց Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումը կարող է տեղի ունենալ նաև մինչ դավաճանների իշխանության հեռացումը: Այդ պարագայում մեր Բանակը պետք է լավ գիտակցի, որ Սյունիքում կյանքի ու մահի խնդիր է լուծվում: Այնտեղ ամեն գնով պետք է կոտրել թշնամու ոգին ու դնել մեր ազգային արժանապատվության վերականգնման փառավոր գործի հիմքերը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան