Jerusalem Post. Թուրքիան հակաիսրայելական հռետորաբանությամբ գերազանցում է Իրանին
Վերջին ութ օրվա ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան կտրուկ ուժեղացրել է իր հակաիսրայելական հռետորաբանությունը: Իսրայելի ու հրեաների դեմ հռետորաբանությունն այնպիսի բարձունքների է հասել, որ ԱՄՆ-ը դատապարտել է Թուրքիայի նախագահին հակասեմական մեկնաբանությունների համար: Մինչ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, Թուրքիան բորբոքում է կրակը, հայտնում է Jerusalem Post-ը:
«Վերջին հայտարարությունների շարքում կարելի է նշել Երուսաղեմը Իսրայելից անջատելու Թուրքիայի պահանջը»,- ասվում է հոդվածում:
«Այնուհետեւ Թուրքիան դատապարտել է Ավստրիային՝ Իսրայելին սատարելու համար: Էրդողանը պնդում է, որ Ավստրիան «փորձել է մահամեդականներին ստիպել վճարել հրեաների համար, որոնց իրենք ցեղասպանության են ենթարկել»: Փաստարկն այն է, որ Ավստրիան ինչ-որ կերպ պատժել է մահմեդականներին Հոլոքոստի համար: Այնուհետեւ Թուրքիան Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»: Նախկինում՝ 2019-ին, Թուրքիայի նախագահը Իսրայելը համեմատել էր նացիստական Գերմանիայի հետ: Այն ժամանակ Թրամփի վարչակազմը եւ Պետդեպարտամենտի նրա անդամները, որոնք թրքամետ դիրքորոշում ունեին, չէին դատապարտում այս մեկնաբանությունները: ԱՄՆ ներկայիս վարչակազմը փոխվել է, եւ Անկարան «կանաչ լույս» չի ստացել ՀԱՄԱՍ-ին տեղակայելու ու Իսրայելին հարվածելու համար, ինչպես նախկինում»:
Թուրքիայի նախագահի այլ մեկնաբանությունների թվում է խաղաղության կոչը` «Ալ-Քուդսի դեմ ագրեսիան» դադարեցնելու համար: Նա պնդում է, որ եթե աշխարհը չկանգնեցնի Իսրայելին, ապա վաղը այդ «դաժան մտածելակերպը» ուրիշներին կվնաս կպատճառի:
Թուրքիայի կառավարող AKP կուսակցության ղեկավարության մեկնաբանությունները ներկայացված են նաեւ Թուրքիայի ուլտրաաջ լրատվամիջոցներում։ Yena Safak թերթը, որը սպասարկում է Թուրքիայի աջ պոպուլիստների շահերը եւ մոտ է ռեժիմին, Թուրքիային կոչ է արել գլխավորել իսլամական դաշինքը՝ Իսրայելի վրա հարձակվելու համար։ Դաշինքի մեջ կմտնեն Թուրքիան, Իրանը, Կատարը, Մալայզիան եւ Պակիստանը, երկրներ, որոնք կամ աջակցում են ՀԱՄԱՍ-ին, կամ մոտ են Մուսուլման եղբայրներին։ Անցած շաբաթ Թուրքիան խորհրդակցել է Իրանի հետ այն մասին, թե ինչպես դիմակայեն Իսրայելին, եւ Թուրքիան կոչ է արել Հռոմի պապին ու մյուսներին աջակցություն հայտնել Իսրայելի դեմ պատժամիջոցներին։
«Իսրայելի դեմ Թուրքիայի հռետորաբանության համեմատ Իրանի հռետորաբանությունը համեմատաբար ցածրաձայն էր։ Թուրքիան ամենահակաիսրայելական երկրներից մեկն է դարձել աշխարհում, եւ նրա մշտական հակաիսրայելական հռետորաբանությունը, որը սնուցվում է պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների միջոցով, եւ որոնցում հրապարակվում են ամենաահավոր հոդվածներն Իսրայելի մասին, հակասեմականություն է բորբոքում Թուրքիայում եւ արտասահմանում»,- նշում են հոդվածի հեղինակները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը