Սյունիքն վտանգի տակ է. գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել
Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ այսօր՝ մայիսի 18-ին, ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Երիտասարդների ձեռքին կային պաստառներ՝ «Մեղրին որպես միջանցք օգտագործել չի կարելի, քանի որ այն կօգտագործեն Թուրանի իրականացման համար», նաեւ եռագույն դրոշնե, Հայաստանի եւ Արցախի միասնական քարտեզներ:
«Սյունիքն վտանգի տակ է։ Թուրքը Գորիս քաղաքի վերևն է: Բնակիչներն անտեղյակ են և չգիտեն՝ ինչ վտանգ է իրենց սպառնում, մենք այսօր հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել մեր ակցիային, մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին, մենք չգիտենք, թե մեր ապագան որտեղից պետք է սկսվի»,- ասաց ակցիա մասնակիցներից մեկը:
Մեկ այլ երիտասարդ էլ ասաց. «Այսօր մեզ պետք չի, որ թուրքը գա մեր կողքով անցնի, մեր հարևանը լինի, այս խառը իրավիճակում մենք ավելացնելու ոչինչ չունենք: Մենք այսօրվա ակցիայով չենք սահմանափակվում, մենք այսօր մնալու ենք մինչև ուշ գիշեր և հավաքվելու ենք ամեն օր մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր բոլորի ճակատագիրը»:
Նրանք նաև ընդգծեցին, որ չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ թուրքը կարող է 2 կմ հեռավորության վրա իրենց հետ ապրել, կամ ճանապարհ կիսել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ