Վարդենիսում ադրբեջանցիները հայերի են ծեծի ենթարկել
Հենց նոր տեղեկություն ստացանք որ, ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, այնքան են մոտեցել են հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։ Վարդենիսցիները երբ սկսել են իրենց հետ բանակցել թե այս ուրեք եկել, հետ գնացեք, սա Հայաստանն է, ադրբեջանցիները հակառակն են պնդել և վեճի բռնվելով, ծեծի են ենթարկել վարդենիսցի բնակիչներին։ Ծեծված վարդենիսցիները, երբ տեղի իշխանությանը ահազանգել են, որ ադրբեջանցիները էլ ավելի են մոտեցել իրենց բնակավայրին ու ծեծի ենթարկել իրենց, տեղի իրավապահները կապ հաստատելուց հետո Երևանի հետ, հրահանգ են ստացել՝ ոչինչ չանել, թող մնան այնտեղ ուր հասել են։ Փաստացի, ադրբեջանցիները որքան մոտեցել են, այնտեղ էլ դեռ մինչ այս պահը տեղակայված են, չնայած որ Հայաստանի Հանրապետության տարածքում են, անգամ տեղացի հայերի են ծեծի ենթարկել։
Վարդենիսի համայնքապետարանից հրաժարվեցին տեղեկությունը հաստատել, սակայն ոչ էլ հերքեցին, ասեցին դիմեք ՊՆ։ Վարդենիսի Ոստիկանությունից խնդրեցին հարցերը ուղղել 02 ծրագրին։ Կառավարություն մեր զանգերը անպատասխան մնացին։ Փաստացի իշխանությունը դարձյալ մտել է ջայլամային դիրքի մեջ, հանրությունից թաքցնելով իրական վիճակը Գեղարքունիքի և Սյունիքի սահմանների հետ կապված։ Մենք կշարունակենք զանգեր կատարել տարբեր գերատեսչություններ, լրացուցիչ տեղեկություն ստանալուն պես կհայտնենք։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը