Ինչու են բերման ենթարկել Խոսրով Հարությունյանին. մանրամասներ
Տեղեկանալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախաձեռնության մասին գնացի Օպերայի (այո՛ Օպերայի, ոչ թե Ազատության) հրապարակ։ Հավաքված էին մի խումբ մարդիկ։ Կանգնած զրուցում էինք, երբ հայտնվեց մի անմարդանման երևույթ՝ Արտյոմ Խաչատրյանը։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Տեղեկանք․ Սույն երևույթը 2006 թե 2007թ․ մի գիրք էր տպել, որտեղ ամենասուր քննադատել և հայհոյել էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Այցելում էր մեր գրասենյակ և աղաչում իրեն օգնել ԱԱԾ հետապնդումներից։ Նա հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին աջակցելու է Լևոն Տեր-Պետրոսյանին և անցավ աշխատանքի «Հայկական ժամանակ» թերթում, շարունակելով հայհոյախառն «հոդվածներ» թխել։ Հետո ինչ- ինչ պատահեց նրա և ՀԺ-ի խմբագրի մեջ և այդ երևույթը սահուն անցում կատարեց դեպի Սերժ Սարգսյանը և սկսեց հայհոյել Լևոն Տեր-Պետրոսյանին։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Մոտենալով զրուցողներին, սա սկսեց իմ հասցեին հնարովի մեղադրանքներ հնչեցնել։ Մի փոքր «արդարանալուց» հետո հասկացա, որ սա ուղղակի սադրում է և եթե նրան չհեռացնեին ծեծկռտուք էր լինելու։ Կարծես կրքերը հանգստացան, բայց այս երևույթը հաջորդ թիրախ ընտրել էր նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Չգիտեմ ինչ էր բարբաջել և ինչ էր պատասխանել պարոն Հարությունյանը և ինչ էր տեղի ունեցել, բայց հայրենի ոստիկանությունը բռի ուժով բերման ենթարկեց Խոսրով Հարությունյանին։
Համոզված եմ, որ սույն երևույթը ուղղորդված եկել էր սադրանք հրահրելու։ Հավանաբար, ինչպես 2007-2008թթ․ փոխեց տիրոջը, այժմ էլ հայտնվել է նախկին տիրոջ մոտ։
...Այո, Խոսրով Հարությունյանի փոխարեն կարող էի ես բերման ենթարկված լինել, արդեն երրորդ անգամ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը