Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն. Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են
Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն: Այս մասին ասաց Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը:
«Նախնական տեղեկություններով նրանք պետք է հետ քաշվեն, լարվածությունը իջնի, հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրեր մոտ չեն լինելու»,- ասաց նա` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կտրամադրի:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը