Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Կարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամաս Քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Թրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FT Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել Ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց

Այս իշխանությունները թող գնան, մեկ ուրիշը գա իշխանության, կառավարի, այսպես չի կարելի, նրանք իրենց իշխանությամբ են հետաքրքրվում, իսկ ժողովուրդը, երկիրը լքված են, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին։

«Մեզ մոտ պատերազմ է, մեզ վրա հարձակվում են, մտնում ՀՀ տարածք, իսկ Հայաստանում կարծես տեր չկա, մեռած է, այս ինչ բան է: Ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է երկիրը, Հանրապետությունը, անվտանգության խորհուրդը մի՞թե չի կարող դա անել: Ինչո՞ւ Սյունիքում մեր ուժերը չեն, որ թույլ չտան նրանց առաջխաղացումը, ինչո՞ւ պաշտպանության նախարարն այնտեղ չէ, իրենք այնտեղ այդ ինչպես են աշխատում, որ ադրբեջանցիները կարողանում են առաջ գալ»,-ասաց Տեր-Գրիգորյանցը՝ հայտնելով իր վրդովմունքը։

«Եթե շարունակեն այսպես անպիտան աշխատել, ամեն ինչ կկորցնենք, հետո, երբ թուրքը նստի, էլ հեռացնել չենք կարող: Եթե մենք 30 տարի չտվեցինք անվտանգության գոտու հողերը, նա 1000 տարի իր վերցրածը չի տա: Ես վրդովված եմ երկրի այս թուլացած, անկանոն, միջակ կառավարումից, նրանք ընդհանրապես հետաքրքված են քաղաքացիներով, ժողովրդով, ընդհանուր համակարգով»,-ասաց նա՝ հարց բարձրաձայնելով, թե, ընդհանրապես, կառավարություն կա՞, թե՞ չկա։

«Նրանք մտածում են միայն իրենց ու ընտրությունների մասին, որ մնան իշխանության: Ինչո՞ւ մնալ իշխանության, եթե չեն կարողանում կառավարել: Պատերազմի ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը չէր զանգահարում ՌԴ-ին՝ պատերազմը կանգնեցնելու համար, ինձ ՌԴ ՊՆ-ից ասում էին՝ գոնե Դուք ասացեք, թող զանգահարեն, խնդրեն կանգնեցնել պատերազմը, մեկ օր շուտ պատերազմը կանգնեցնելն ավելի քիչ կորուստ է նշանակում, զանգեցի, ոչ մեկը ոչինչ չարեց, չլսեցին ինձ»,-նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի իրավիճակը մեղմել, պահպանել Սյունիքի անվտանգությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց․ «Մինչև իշխանափոխություն լինի, գործողը պետք է կարողանա ղեկավարել, չէ՞, մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, իսկ վարչապետն ընդհանրապես ոչինչ չի անում, պաշտպանության նախարարությունը չի պահպանում այնտեղի անվտանգությունը, Սյունիքում որևէ մեկը, որևէ իշխանություն ընդհանրապես կա՞, թե՞ ոչ: Արդեն ամենուր բոլորը ծիծաղում են հայերի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ պետք է մտածել ռազմական քաղաքականության նորացման մասին, սակայն ոչինչ չի արվում։

«Հիմա պետք է նոր ռազմական դոկտրին, կոնցեպցիա, ռազամական քաղաքականություն մշակվի, այդ աշխատանքը պետք է կատարվի, բայց ով պետք է անի: Ոչ մի պատասխան չկա, թշնամին ինչ ուզում է, այն էլ անում է»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։