Իլոն Մասկը դատապարտել է բիթքոինների արտադրության համար օգտագործվող էներգիայի ահռելի քանակը
Իլոն Մասկը դատապարտել է բիթքոինների արտադրության համար օգտագործվող էներգիայի ահռելի քանակը, հաղորդում է Reuters-ը:
Բիթքոինի արժեքն ընկել է ավելի քան 10 տոկոսով այն բանից հետո, երբ Մասկը՝ կրիպտոարժույթի ամենահայտնի կողմնակիցներից մեկը, իր թվիթերյան էջում հայտնել էր դրա օգտագործումը դադարեցնելու որոշման մասին: Այդ որոշումը կայացվել էր մոտ երկու ամիս այն բանից հետո, երբ Tesla-ն սկսեց բիթքոինը որպես վճար ընդունել իր էլեկտրամոբիլների համար: Այլ կրիպտոարժույթները, ներառյալ՝ Ethereum-ը, նույնպես ընկել են:
«Կրիպտոարժույթը լավ գաղափար է շատ մակարդակներում, եւ մենք հավատում ենք, որ այն խոստումնալից ապագա ունի, սակայն դա չպետք է թանկ նստի շրջակա միջավայրի վրա», - գրել է Մասկը:
Նա թվիթերում բիթքոինների էներգասպառման աղյուսակ է տեղադրել: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում էներգիայի օգտագործման միտումն ահռելի է եղել», - նշել է միլիարդատերը:
Tesla-ն փետրվարին հայտարարել է, որ գնել է 1.5 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին, իսկ մարտին հայտարարել է, որ կրիպտոարժույթն ընդունելու է որպես էլեկտրոմոբիլների վճար:
Այս հայտարարությունները ցնցել են կրիպտոարժույթի շուկան՝ բիթքոինի՝ մոտ 20 տոկոսով գնաճի պատճառ դառնալով:
Tesla-ի որոշ ներդրողներ եւ բնապահպաններ ավելի ու ավելի շատ են քննադատում բիթքոինի ստեղծման կամ «ձեռքբերման» եղանակները. հզոր համակարգիչները մրցում են բարդ մաթեմատիկական խնդիրները էներգախնայող գործընթացում լուծելու համար, որը հաճախ հիմնված է հանածո վառելիքի՝ հատկապես ածխի վրա:
Մասկն ասել է, որ կիսում է այդ մտահոգությունները: Նրա խոսքով՝ Tesla-ն կպահպանի իր բիթքոինային ֆոնդերը կրիպտոարժույթի օգտագործման պլանով, հենց որ հանքարդյունաբերությունը անցնի ավելի կայուն էներգիայի աղբյուրների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը