«Գոյություն չունեն անվտանգային համակարգեր, գոյություն չունի այլևս ինքնապահպանության բնազդ». Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Սյունիքի շուրջ զարգացումներին։
«Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի: Գոյություն չունեն անվտանգային համակարգեր, գոյություն չունի այլևս ինքնապահպանության բնազդ:
Փաստեր.
1. Թշնամին մտել է ՀՀ ինքնիշխան տարածք 3.5 կմ խորությամբ ու չի հանդիպել ոչ մի դիմադրության:
2. Ազգային անվտանգության ու ՊՆ պաշտոնյաները ոչ մի ՌԵԱԼ քայլ չեն ձեռնարկել բացի լրատվամիջոցներին հերքում տալու տեքստի շուրջ աշխատելը:
3. Գենշտաբի գեներալիտետը՝ այսինքն նրանք, որոնք 3 ամիս առաջ պահանջեցին նիկոլի հրաժարականը անծպտուն վեր են ընկած իրենց տեղերում: Գենշտաբի ղեկավարը ընդամենը դիտորդ է:
4. Երկրի ղեկավարը փոխանակ դիմի ՀԱՊԿ, զանգի իր ռազմավարական դաշնակցին ու պնդի, որ եթե 1 ժամվա ընթացքում ազերները դուրս չգան ՀՀ ինքնիշխան տարածքից ապա բոլորին կամ գերեվարելու է կամ ոչնչացնելու է, ինչից հետո դիմելու հայ-ռուսական ռազմական փոխգործակցության շրջանակում օգնության, քանզի արդեն հայտարարել է, որ սա գնահատում է որպես ադրբեջանական կողմի դիվերսիա, այս ամենը անելու փոխարեն փառչակը զբաղված է Առաջին ալիք «սաղ սուտ է» քարոզիչների ուղարկելով:
5. Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը զաբղված է լրագրողներին կոպտելով, այլ ոչ թե ՌԴ Դումա, ԱՄՆ կոնգրես և Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբերին ոտքի հանելով ու տեղեկացնելով, որ քաքի համը վերջնական ելել է:
6. Երկրի նախագահը, որը ըստ Սահմանադրության երկրի տարածքային ամբողջականության երաշխավորն է, առավոտյան չի մեկնել Սյունիքի նշված սահման և այնտեղից ուղիղ եթերում աշխարհին չի ներկայացրել թշնամի պետության դիվերսիան և չի խնդրել ՄԱԿ անվտանգույթյան խորհրդի մշտական անդամներին անհապաղ նիստ գումարել և պահանջել ազերներից դուրս գալ ՀՀ սահմաններից:
Փոխեք երկրի անունը: Արծրունաստան»,- գրել է նա:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ