Անդրանիկ Քոչարյանն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները․ Ժուռնալիստների միություն
Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը նրա հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն՝ «բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք, էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած»:
Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին հարցրել է «երեխեքդ տղա՞ են», և ստանալով դրական պատասխան՝ շարունակել է՝ «իսկ ամուսի՞նդ»: Այնուհետև նա հարցրել է ՝ «ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք»։ Եվ ի պատասխան լրագրողի՝ «տանեիք» արտահայտության, ասել է. «Ասա՝ ուզում ես բաժանվես»:
Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարաբերություններում արդեն անցնում է անգամ ամենապարզ բարեկրթության բոլոր սահմանները և խորհրդարանում իրեն դրսևորում է՝ որպես փողոցային տղեկ։ Հոգեբանների պարզաբանման խնդիրն է՝ ինչով է պայմանավորված առաջացող տարիքի տղամարդու կողմից իրենից բարձր սոցիալական և քաղաքական կարգավիճակ ունեցող տղամարդկանց քծնելու և կանանց, լրագրողների նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու ֆենոմենը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխող խմբակցության պատգամավորի ապաբարոյական վարքագիծը՝ իշխանություններից պահանջելով բառի բուն իմաստով սանձահարել նրան։ Հակառակ դեպքում լրագրողական ու ոչ միայն լրագրողական հանրությունը ստիպված կլինի արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանն իր այս վարքագծով արտահայտում է ոչ միայն սեփական հոգեբանական բարդույթները, այլև կատարում է մամուլի դեմ սկսված կեղտոտ արշավի՝ իշխանության ամենաբարձր օղակներում կայացված որոշումը։
Կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին»։


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ