«Սեւ լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում, որը երեկվանից անցել է հակառակորդի վերահսկողության տակ, բանակցությունները շարունակվում են։
Նախարարությունից այլ մանրամասներ չհայտնեցին։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Սեւ լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ.
«Դրական արդյունք չի տվել երեկվա բանակցությունները, շարունակում են մնալ այդտեղ, նույն դրությունն է։ Հիմա էլ բանակցություններն ընթանում են։ Մեր կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը»։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։
Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել «Սեւ լիճը»:

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Մի խաբեք մարդկանց. Արցախը վերադարձնելու հարցում մենք որեւէ դաշնակից չունենք
Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ
Զաբել տատն իր 100-ամյա հոբելյանը կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է համարում. հարազատները ծննդյան օրն...
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան