Ադրբեջանի հատուկ ջոկատայինները երաժշտության նուրբ գիտակ են դարձել
Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները, 2020-ի աշնանը պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո կատարած բոլոր հանցագործություններից հետո երաժշտության նուրբ գիտակ են դարձել:
Պետք է ասել, որ ադրբեջանցի զինվորականները երաժշտության գիտակ են դարձել իրենց համար անսպասելիորեն եւ նույնիսկ, հավանաբար, իրենց կամքին հակառակ: Պարզ ասած՝ նրանց ոչ ոք չի հարցրել: Նրանք օգտագործվել են հանդիսատես ապահովելու համար:
Քանի որ Ալիեւ զույգը ֆարսի վատագույն ավանդույթներով երաժշտական փառատոն է անցկացնում Շուշիում: Իսկ ուրիշ ո՞վ, եթե ոչ ադրբեջանցի զինվորականները, պետք է ապահովեն հանդիսատեսի ներկայությունը օկուպացված հայկական քաղաքի դահլիճում:
Փառատոնը կոչվում է «Հարի բյուլբյուլ»՝ սա ծաղկի անվանում է, որի ծաղկաթերթերը սոխակ են հիշեցնում: Ըստ ադրբեջանական մամուլում բավական պոետիկ հայտարարության՝ փառատոնի ծրագիրը բաղկացած է ժողովրդական եւ դասական երաժշտությունից:
Մեհրիբան Ալիեւայի մատուցմամբ, սակայն, մուղամ է հնչելու: Ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ՝ բառերով մի բան է, գործով՝ այլ բան:
Եւ այո, փառատոնի «վերածննդի» մասին հայտարարությունները ակնհայտորեն չափազանցված են: Եւ ոչ միայն այն պատճառով, որ երաժշտության հանդիսատեսներն ու ունկնդիրները բացառապես Ալիեւներն ու նրանց թիկնապահներն են լինելու, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ անհնար է «վերակենդանացնել» այն, ինչ նախկինում գոյություն է ունեցել, ասենք, շատ կարճ ժամանակ: Որպես տեղեկանք՝ «ավանդական» փառատոնն անցկացվել է ընդամենը մի երկու անգամ՝ 1989-1991 թվականներին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը