Մեկ շաբաթ է լարված է նաեւ Տավուշի սահմանին
Մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի սահմանամերձ հատվածից տեղեկություն էինք ստացել, որ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Տավուշի սահմանին, մասնավորապես՝ Բերդ համայնքի հատվածում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կուտակումներ են նկատվում։
Հիշեցնենք, որ սա այն դիրքն է, որը 2020 թվականի ամռանն անցավ հայկական զինուժի տնօրինության տակ եւ Նիկոլ Փաշինյանը դրանից հաղթական շոու սարքեց՝ 100-ի չափ զինծառայողների կոչումներ ու մեդալներ շնորհելով եւ հերոսամարտ որակելով։
Թերեւս, Արդբեջանը այժմ փորձում է այս մասում էլ ռեւանշի գնալ։ Մեզ ասացին, որ զորքն արդեն քանի օր է բերվել է թիվ 1 պատրաստության։
Մենք կապվեցինք Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի հետ, նա ասաց, որ այս պահին իր աշխատավայրում է, որեւէ բան չի տեսել։ Հարցրինք՝ «Անվախ» դիրքը Բերդ համայնքի ուղղությա՞մբ է, համայնքապետը պատասխանեց, որ մեր հարցերի պատասխանները գիտի, բայց ասել չի կարող։
Կապվեցինք Տավուշում զինծառայություն իրականացնող գնդապետ Սարգիս Տիտանյանի հետ, հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ «Անվախ» դիրքի ուղղությամբ կրակել են, պատասխանեց․ «Չեմ պատասխանում այդպիսի հարցերի, չէ, ամեն ինչ նորմալ է»։
Աղբյուր՝ «Հրապարակ»


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են