Հայաստանի լինելիությամբ, ինքնիշխանության, անվտանգության ապագայով մտահոգ յուրաքանչյուրը արդեն իսկ «Անտինիկոլի» անդամ է՝ առնվազն մտքում․ Արկադի Գրիգորյան
Tert.am-ի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը գրում է․ «#Antinikol Մեր պապերն ավելի երկարակյաց էին, քան մենք։ Մեր պապերի պապերը երակարակյաց էին մեր պապերից։ Իմունիտետը կենցաղայինից տարածվում էր նաև ազգի վրա՝ որպես հավաքականություն։ Որքան մեզ ուժեղ էին հարվածում, այնքան ավելի էր աճում դիմադրողականությունը։ Մեծապես նաև այս հանգամանքով է պայմանավորված դարեր շարունակ պետականություն չունեցող, հետագայում նաև ցեղասպանություն տեսած ազգի կենսունակությունը։
Ժամանակակից աշխարհում մեր, որպես ազգի ու պետության իմունիտետը մի քանի անգամ թույլ է՝ օբյեկտիվ պատճառներով։ Գլոբալիզացիան, արդեն իսկ, այս իմաստով իր սև գործն արել է ու անում է։ Սա համաշխարհային տենդենց է ու հատկապես խոցելի են փոքր ժողովուրդներն ու պետությունները։ Վերջին 3 տարում Հայաստանի խոցելիության մակարդակը բազմապատկվել է։
Վիրուսն օբյեկտիվորեն ստացել է նիկոլավիրուս անվանումը, քանի որ վերջին 3 տարում Հայաստանը Երկիր-ՀԺ է՝ մեկ մարդու անտաղանդ դիրիժորությամբ։ Նիկոլավիրուսը խժռել ու խժռում է հասարակական-քաղաքական կյանքի, անվտանգության, տնտեսության, ազգայինի առողջ բջիջները։ Այս առումով մենք հիմա նիկոլավիրուսի վերջին՝ ամենակործանարար ալիքի ականատեսն ենք։ Ինչպես հայտնի է, հիվանդությունը բուժելու համար գերկարևոր է ճշգրիտ ախտորոշումը։
Օրերս մեկնարկած Անտինիկոլ շարժումն այս պահին միակն է, որը ոչ միայն կետ առ կետ ախտորոշել է կործանարար վիրուսը, այլև հստակ ուրվագծել է այն հաղթահարելու ճանապարհային քարտեզը, գործողությունների ու քայլերի հաջորդականությունը։ Անտինիկոլը շարժում չէ իշխանության համար, այն բնույթով ավելի նման է ազգային փրկության, եթե կուզեք ազատագրական շարժման։ Ասել է թե, Անտինիկոլը քաղաքական, կուսակցական պատկանելություն չի ճանաչում։
Հայաստանի լինելիությամբ, ապագայով, ինքնիշխանության, անվտանգության ապագայով մտահոգ յուրաքանչյուրը՝ տաքսու վարորդից մինչև ակադեմիկոս արդեն իսկ Անտինիկոլի անդամ է, առնվազն մտքում։ Եկել է միտքը գործողության վերածելու ժամանակը, վարանելու իրավունք չունենք, մեր երեխաները մեզ չեն ների»։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս