Ադրբեջանին հորդորում ենք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ` հետաքննելու համար հայ գերիների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի մասին հաղորդումների իսկությունը. Freedom House
Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել` անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ տանջանքների մասին հաղորդումներին և կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հետաքննություն անցկացնել:
«Ադրբեջանում կալանքի տակ պահվող 200 հայերի ճակատագիրը դեռևս անհայտ է, նրանց նկատմամբ նվաստացումների և կտտանքների մասին հաղորդումները շարունակվում են, մինչդեռ նրանց վերադարձը որոշվել էր ամիսներ առաջ երկու երկրի միջև կնքված հրադադարով»,- ասվում է զեկույցում:
«Խորապես մտահոգված ենք հայ գերիների և պահվող անձանց նկատմամբ Ադրբեջանի կողմից ոչ մարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների խախտումների, այդ թվում` տանջանքների մասին լուրերով: Հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին ամբողջովին համագործակցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ` հետաքննելու համար հայերի նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի մասին հաղորդումների իսկությունը` անկախ պահվող անձանց կարգավիճակից և համոզվելու, որ կալանքի տակ գտնվող անձինք ստանում են անհրաժեշտ պաշտպանություն` մարդու իրավունքների միջազգային և համամարդկային օրենքի համաձայն, այդ թվում` տանջանքներից և ոչ մարդկային վերաբերմունքից: Որպես Մարդու իրաունքների եվրոպական կոնվենցիային միացած երկիր` Ադրբեջանը պարտավորվում է ամբողջովին համագործակցել դատարանի հետ և տրամադրել ամբողջ պահանջվող տեղեկությունը` ապահովելու համար թափանցիկ հետաքննություն»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հայտարարության մեջ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը