Հոգեբան. Հայաստանի ընտրություններում ներկայիս իշխանության համար ընտրողների 2-3%-ը կքվեարկի
Հայաստանի ընտրություններում ներկայիս իշխանության համար ընտրողների 2-3%-ը կքվեարկի: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նրանց ընտրազանգվածը, նրա խոսքով, կկազմեն ամեն ինչից քրոնիկ կերպով նեղացած մարդիկ, որոնք չեն զբաղվում դրական գործունեությամբ, այլ նրանով, որ հաճույք են ստանում այլ անձի անհաջողություններից:
Նա նշեց, որ մարզերում շատ քաղաքացիներ ապրում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «աննախադեպ» պատկերով, որը նրանք տեսնում են Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: «Փաշինյանը միշտ խոստումներ է տալիս ապագայի համար, եւ մարդկանց մի մասը կուրորեն հավատում է դրան: Հատկանշական է, որ այն կերպարը, որը նրա համար ստեղծվել է 2018 թվականին, նա օգտագործում է մինչ օրս: Մասնավորապես, Փաշինյանն ամեն առիթով հանրահավաքներ է կազմակերպում եւ էքսպրեսիվ ելույթներով հանդես գալիս՝ առավելագույն տպավորություն թողնելու համար, չնայած հեղաշրջումից հետո այդ ելույթների ազդեցությունը սկսել է թուլանալ»,- հավելեց Միհրդատ Մադաթյանը:
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը գործնականում չկրեց զինվորական համազգեստ, ինչը հասարակության գիտակցության մեջ ասոցիացիաներ ստեղծեց պատերազմից նրա կտրված լինելու հետ: «Փաշինյանը գրեթե ամբողջ ժամանակ կոստյումով էր: Կարծում եմ՝ դա նույնպես կանխամտածված էր արվում՝ մարդկանց զգոնությունը բթացնելու համար»,- ընդգծեց հոգեբանը:
Նրա խոսքով՝ իշխող դաշինքի պատգամավորները, որոնք մինչեւ վերջերս կարծում էին, թե իրենք հավերժ են, սկսեցին գիտակցել այն փաստի անխուսափելիությունը, որ Փաշինյանի հետ միասին, պատասխանատվություն են կրելու Ղարաբաղը հանձնելու, տնտեսական անկման, հասարակությունը այլասերելու եւ շատ այլ բաների համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են