Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ Ձեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. Փեզեշքիան Ավետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճից Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Կարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամաս Քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Չունենք ԱԺ, Կառավարություն, ԲԴԽ նախագահ, ՍԴ նախագահ. միայն թշնամիները կարող էին մեզ այս վիճակին բերել. Էդգար Ղազարյան

Երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին չընտրելով վարչապետի պաշտոնում եւ թողնելով նրան որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ենթադրյալ հանցախումբը հանցագործությունը հասցրեց ավարտին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում տապալվեց 2018 թվականին ընտրված օրինական իշխանությունը։ Այս ամենն արվեց կանխամտածված, կազմակերպված գործողություններով, ենթադրյալ հանցախմբի անդամների միջեւ դերերի հստակ բաժանմամբ՝ կոնկրետ գործողություններով եւ անգործությամբ։

Երկրորդը, արձանագրված է փաստ, որ Ազգային ժողովն արդեն երկրորդ անգամ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանին տեսնել վարչապետի պաշտոնում։ Հետեւաբար մարդը, որն Ազգային ժողովում ունի ընդամենը մեկ կողմ ձայն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, ոչ մի պարագայում իրավունք չունի վարչապետի լիազորություններն ամբողջ ծավալով կատարելու։ Նա կարող էր այդ լիազորությունները կատարել՝ Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելելու պարագայում։ Այսօր Կառավարության ղեկավարի լիազորությունները կատարում է մի մարդ, որն Ազգային ժողովում ստացել է ընդամենը մեկ կողմ ձայն»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ մեկ վայրկյան շուտ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը պետք է դադարեցվի.

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ պաշտոնավարելու 2021 թվականի ապրիլի 25-ից, երբ նա ներկայացրել էր իր հրաժարականը. նախագահի աշխատակազմը հրապարակել է նրա դիմումները, նշված է՝ խնդրում եմ՝ ընդունեք իմ հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Նախագահը հրամանագիրն ընդունել է այդ դիմումի հիման վրա, այսինքն՝ նա նախագահի հրամանագրի ստորագրումից հետո այլեւս պաշտոնավարելու իրավունք չուներ»։

Ղազարյանը նշեց, որ Հայաստանում այսօր կատարյալ անիշխանություն է. «Չունենք Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ չունենք, չունենք Սահմանադրական դատարանի նախագահ. Հայաստանում իշխանության 3 թեւերը գոյություն չունեն։ Դա հայ ժողովրդի թշնամիների երազածն է, միայն թշնամիները կարող էին մեր պետությանը, ժողովրդին հասցնել այս վիճակին»։

Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ իր նշած ապօրինության առնչությամբ քրեական գործի հարուցումը որեւէ պարագայում չպետք է կապել քաղաքական գործընթացների հետ, որովհետեւ Դատախազությունը, քննչական մարմինները Սահմանադրությամբ անկախ մարմիններ են եւ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել. «Կապ չունի այդ անձը պաշտոնավարում է, թե՝ ոչ։ Ունենք պրակտիկաներ, որ քրեական գործեր են հարուցվել, մեղադրանքներ են առաջադրվել նաեւ գործող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է» այսօրվա հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանն արձագանքեց.

«Չգիտեմ՝ ինչն է հաղթանակ կամ պարտություն համարում։ Ինքը գուցե նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարությունը նույնպես հաղթանակ է համարում։ Եթե ադրբեջանական շահերի տեսանկյունից ենք նայում, գուցե իր գործողությունները հաղթանակ են, բայց Հայաստանի համար նրա գործողությունները ողբերգություն են»։