Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ

Միջնորդավորված մարդասպանների Ապագան

Քրեական օրենսգիրքը սպանությունը որակում է՝ որպես ծանրագույն հանցագործություն՝ սահմանելով ամենախիստ պատժաչափերը։ Տարբեր երկրների օրենսգրքեր սպանության ամենատարբեր հանցակազմեր ու դրանց համապատասխան պատժաչափեր են սահմանում՝ սկսած կանխամտածվածից ու խմբակային սպանությունից՝ մինչև անզգուշության կամ դիտավոր անգործության արդյունքում արձանագրված մահվան ելք։ Իրավական այս բացարձակ նորմի հիմքը կանխադրույթն է, որ մարդու կյանքը բացարձակ արժեք է, հետևաբար՝ կյանքից զրկելը պետք է արժանանա ամենախիստ պատժի, գրում է 168.am-ը։

Քրեական օրենսգրքերը պատերազմներում արձանագրված մահվան դեպքերի համար ուղիղ պատժաչափեր չեն նախատեսում, թեև դրանցում կան մարդկանց մահվան համար ածանցյալ հանցակազմերով խիստ պատիժներ նախատեսող դրույթներ։ Պատերազմներում, սակայն, գործում է ոչ թե քրեական օրենսգիրքը, այլ քաղաքական տրամաբանությունը։ Հաղթանակի դեպքում այդ տրամաբանությունը հաղթող կողմի ղեկավարի ու քաղաքական թիմի համար ապահովում է դափնիներ և ամրապնդում է իշխանությունը։ Պարտվողի պարագային, ամենամեղմ դեպքում, գործում է քաղաքական պատասխանատվությունը, և պարտված իշխանությունը զրկվում է դրանից, ինչը, սակայն, չի բացառում կատարվածին նաև քրեաիրավական գնահատական տալու հնարավորությունը։

Արցախյան պատերազմում զոհվել է 5000 մարդ։ Այսինքն՝ քրեական օրենսգրքով առաջնորդվելու դեպքում պետք է գործ ունենայինք ուղիղ այդքան սպանության հիմքով քրեական գործերի հետ։ Ընդունենք, որ պատերազմների դեպքում քրեական օրենսգիրքը չի գործում։ Այդ դեպքում առնվազն պետք է գործի քաղաքական տրամաբանությունը՝ տեղի ունեցածին պետք է տրվի գոնե քաղաքական գնահատական՝ պարտության հասցրած իշխանության հեռացման տեսքով։

Հայաստանում այս մեխանիզմը ոչ միայն չի գործում, այլ գործում է լրիվ հակառակ տրամաբանությունը․երկիրը պարտության հասցրած իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ընդ որում, դրա ղեկավարը քաղաքացիներին կոչ է անում ընտրել իրեն՝ ուշադրություն, նախկիններին դատելու համար։ Այն դեպքում, երբ եթե պատերազմից հետո կան դատի արժանի սուբյեկտներ, ապա դրանք առաջին հերթին գտնվում են իշխանության մեջ՝ դրա ղեկավարի գլխավորությամբ։

Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, բացի բազմաթիվ այլ հետևանքներից, նշանակելու է նաև 5000 մարդու չբացահայտված սպանություն։ Այդ հաղթանակի դեպքում Հայաստանում իշխանությունը պատկանելու է մարդկանց, ովքեր առնվազն անուղղակիորեն՝ անգործությամբ կամ դիտավորությամբ, հանցավոր անփութությամբ կամ դավաճանությամբ, մասնակից են հազարավոր մարդկանց սպանությանը, որովհետև մարդասպանությունը նաև այնպիսի գործողությունների կատարումն է կամ այնպիսի անգործությունը, որը մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Հետևաբար՝ առաջիկա ընտրություններում այս իշխանության հաղթանակը նշանակելու է մարդասպանների հաղթանակ՝ երկրի համար դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով, իսկ նրանց համար՝ իրավական հետևանքների բացակայությամբ։ Իսկ հասարակությունն այս իշխանությանը քվե տալով՝ անուղղակիորեն դառնալու է մարդասպանության հանցակիցը՝ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանում մարդասպանների համար «Ապագա կա»։