Հավանականությունը մեծ է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը իշխանության կգա․ քաղաքագետ
Մենք չենք կորցրել եռատոնը, մեզնից գողացել են այն եւ գողացել են ոչ թե թուրքերը, մեր թշնամիները, այլ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։
«Եռատոնի պղծման գործընթացը սկսվեց սեպտեմբերի 27-ին եւ ավարտվեց նոյեմբերի 9-ին ու պատահական չէր ամսի 9-ին Շուշին հանձնելը։ Դավաճան վարչապետն ամեն ին անում է մեզ վնասելու, նսեմացնելու համար։ Այսօրվա «տոնը» ինձ համր տոն չէ։ Ես որպես քաղաքացի իմ կյանքից կորցրել եմ մի կարեւորագույն դրվագ, որը համարել եմ մեծ ձեռքբերում՝ Շուշիի ազատագրումը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մինչեւ հիմա պարզ չէ Շուշիի հանձնման պատասխանատուն։
«Քանի որ գործող վարչակարգը թաքուն է պահում բոլոր մեղավորներին ու այդ պատճառով մենք տանուլ ենք տվել պատերազմը, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ այդ ամենի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, ով նոյեմբերի 9-ին Շուշին նվիրեց թուրքին, տվեց այն օրը, երբ Ադրբեջանը տոնում էր իր պետական դրոշի օրը, սրանք պատահականություններ չէին»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Անդրադառնալով հանրահավաքի իր մասնակցությանը, Գագիկ Համբարյանն ասաց, որ առաջին անգամն է, որ ընդդիմության հանրահավաքներին մասնակցում է, եւ նախընտրել է հենց այս մեկին մասնակցել։
«Հավանականությունը մեծ է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը իշխանության կգա։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն ամենամեծն է ու շատ ձայներ ակնկալողը։ Հույս ունեմ, որ մեր հասարակությունը մինչեւ ընտրությունը կկողմնորոշվի ու կհասկանա, թե ինչ աղետի հետ գործ ունի եւ իր ձայնը կտա արժանիին»,- նշեց քաղաքագետը։
Նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում կձեւավորվի ընդդիմության դաշինք, որը կստանձնի Հայաստանի ղեկավարությունը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս