Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպը նվազում է
Իրանի բոլոր նահանգները հաղթահարել են կորոնավիրուսի չորրորդ ալիքի գագաթնակետը, եւ այժմ վիրուսի տարածման նվազման միտում կա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ շաբաթ օրը ելույթ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստին, գրել է Tasnim news-ը:
Ըստ նրա, չնայած ալիքի վերջին փուլում վարակվածների թվի կտրուկ աճին, զոհերի թիվը հավասարվել է երրորդ ալիքի թվին, ինչը նշանակում է, որ առողջապահության ոլորտն ավելի որակյալ է դարձել այս հիվանդության դեմ պայքարում, իսկ մարդիկ ավելի խստորեն են հետեւում սահմանափակումներին:
Ռոհանին տեղեկացրել է, որ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 30 միլիոն դեղաչափի գնումների գործընթացը, եւ միջոցառումներ են ձեռնարկվում մատակարարման ապահովման համար: Նա շեշտել է, որ մինչ ամառ տեղական պատվաստանյութերը եւս կօգտագործվեն պատվաստումների ծրագրում:
Իրանի նախագահն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պայքարը հավաքական ջանքեր եւ համագործակցություն է պահանջում. այն չպետք է քաղաքականացվի նախագահական ընտրությունների նախաշեմին՝ կուսակցությունների եւ խմբակցությունների նպատակների սպասարկման համար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը