Թուրքիայում գործազրկությունն ավելացել է
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (ԹՎԸ-TÜİK) հրապարակել է 2017թ. 2-րդ եռամսյակին (ապրիլ, մայիս, հունիս) գրանցված գործազրկության տվյալները: Թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքի համաձայն՝ 15 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազուրկների թիվը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 330.000-ով՝ հասնելով 3 մլն 225.000-ի:
Գործազրկության մակարդակը, այսպիսով, աճել է 0.8 տոկոսով՝ կազմելով 10.2 տոկոս: Նշված ժամանակահատվածում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով 14.8 տոկոսի: 15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 23.3 տոկոս, իսկ 15-64 տարիքային խմբում աճել է 1.1 տոկոսով՝ հասնելով 12.9 տոկոսի:
2017 մայիսին աշխատանք ունեցողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 500.000-ով՝ կազմելով 26 մլն 956.000: Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում աշխատում է աշխատանք ունեցողների 18.7 տոկոսը, արդյունաբերության ոլորտում՝ 19.5 տոկոսը, շինարարությունում՝ 6.7 տոկոսը, սպասարկման ոլորտում՝ 55.2 տոկոսը:
Նշված ժամանակահատվածում աշխատունակ քաղաքացիների թիվն ավելացել է 1 մլն 175.000-ով՝ կազմելով երկրի բնակչության 51.8 տոկոս: Մայիսի ընթացքում չգրանցված աշխատողների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 0.7 տոկոսով՝ կազմելով 32.8 տոկոս:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...