Ադրբեջանում կոչ են արել «Գրադ» համակարգերով հարվածել ԼՂ ռուս խաղաղապահներին
Ռուսաստանից արտաքսված ազգությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ֆուադ Աբբասովը, ով հայտնի է իր թուրքամետ քարոզչությամբ, կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Ստեփանակերտում մայիսի 9-ին, Մեծ Հաղթանակի տոնի առիթով տեղի ունենա զորահանդես ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
Նա նաեւ կոչ է արել հարվածային կրակի «Գրադ» համակարգերով հարվածել Ստեփանակերտին եւ ռուս խաղաղապահներին։ Աբբասովին զայրացրել է հատկապես այն փաստը, որը հայկական ուժերը ռուս խաղաղապահների հետ միասին են անցկացնելու Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ տարած Հաղթանակի զորահանդեսը։ «Պետք է այնտեղ երկու «Գրադ» արձակել, որպեսզի այլեւս նման բան չանեն»,- մասնավորապես ասել է Աբբասովը։
Ադրբեջանցի քաղաքագետին հիշեցրել են, որ Հարավային Օսեթիայում 2008 թվականին նման արկածախնդրությունը ինչով ավարտվեց՝ վրացական ուժերը ջախջախվեցին, իսկ Հարավային Օսեթիան ու Աբխազիան անկախացան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը